ցավակցություն
Պաշտոնական. Բարսելոնա – Օսասունա խաղը հետաձգվել է Բարսելոնայի բժշկի մահվան պատճառով
Բարսելոնա – Օսասունա Լա Լիգայի խաղը հետաձգվել է Բարսելոնայի առաջին թիմի բժիշկ Կառլես Մինարոյի անսպասելի մահվան պատճառով։ Իմացե՛ք մանրամասները և ակումբների ցավակցությունները։
Արցախի ԱԺ պատգամավորների անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հղում զոհվածների հարազատներին. Թովմասյան
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3-ի վիրավորման պատճառ է դարձել: Արցախի Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր…
Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։ «Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրերը ցնցող են։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին ու մերձավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։ Համերաշխ ենք…
Վարչապետը ցավակցել է Կարեն Դեմիրճյանի տիկնոջ մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետին Փաշինյանի այցը Վրաստան ավարտվեց․ նրան ճանապարհեց Ղարիբաշվիլին Հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝…
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Հոկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյան այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին: Մամուլի ծառայությունը փոխանցում է. «Վարչապետը ցավակցություն է հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին»: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին, որը հաստատել էին նրա որդին և կինը: Վանոյին հանցագործությունների շարանի մեջ…
Փաշինյանը ցավակցել է Պուտինին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանն այսօր կուղևորվի Բաթում Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է հյուսիսմակեդոնացի գործընկերոջը «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական…
Արցախի ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ։ Հեռագիրը ներկայացրել է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը։ «Խորին ցավով տեղեկացա իմ ընկերոջ՝ ֆրանսահայ ականավոր գործիչ, արցախյան ազատամարտի հերոս, Մոնթե Մելքոնյանի/Ավո/ սխրակից ու համախոհ, մարտական ընկեր Աշոտ Շմավոնյանի և նրա սիրելի տիկնոջ միաժամանակյա կորստյան…
Քերոբյանը ցավակցությունը՝ Սերգո Կարապետյանի մահվան առթիվ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցանակցություն է հայտնել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան կապակցությամբ։ «Խորը ափսոսանքով տեղեկացա Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։ Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը:…
Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում. Մխիթարյան
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: «Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին: Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:…
Անգնահատելի է Անդրեասյանի դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացա Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին: Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատ»-ում և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը,…
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Խարկովում Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ցավակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին Խարկովում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվ: «Ես կցանկանայի անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և կարեկցանքի խոսքեր հղել ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,- գրել է վարչապետը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Չուգուև քաղաքի մոտ Ան-26 ինքնաթիռը վայրէջք կատարելիս ընկել է, ինչի հետևանքով…
Նախագահ Սարգսյանը ցավակցել է Սալոմե Զուրաբիշվիլիին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
19-ամյա զինվորի կյանքը փրկել չի հաջողվել. Դժբախտ պատահար ՀՀ զորամասերից մեկում
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ.) կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: ՀՀ ՊՆ-ն խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: