ցուցահանդես
Արա Գյուլերի աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնում
Պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքներն ապրիլի 23-ից ցուցադրվում են Լոնդոնի հայտնի Սաատչի թանգարանում: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ լուսանկարների ցուցադրությունը կազմակերպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Ցուցահանդեսում ներկայացված են Գյուլերի՝ Ստամբուլը պատկերող հայտնի աշխատանքները, ինչպես նաև բրիտանացի այնպիսի գործիչների դիմանկարներ, ինչպիսիք են նախկին վարչապետ Ուինսթոն Չերթչիլը, կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը, մաթեմատիկոս և փիլիսոփա Բերտրան Ռասելը:…
Արա Գյուլերի լուսանկարները կլինեն աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում
Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում արվեստի սիրահարները կկարողանան վայելել պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Ցուցահանդեսը կֆինանսավորվի Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից, որը համագործակցում է Ստամբուլում վերջերս բացված Արա Գյուլերի թանգարանի Արխիվային և հետազոտության կենտրոնի հետ: Նշվում է, որ առաջին արտասահմանյան ցուցադրությունը կլինի Լոնդոնում ապրիլի 23-ին: Ապա նախատեսվում է ցուցահանդես կազմակերպել նաև Փարիզում, Կիոտոյում, Նյու Յորքում, Հռոմում և…
Թավշյա հեղափոխության նկարների ցուցահանդես (ՖՈՏՈՇԱՐՔ)
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան այժմ ԵԽԽՎ-ում է և ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ այնտեղ բացվել է հայկական թավշյա հեղափոխության նկարների ցուցահանդեսը։ Պատգամավորը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել ցուցահանդեսից, որը ներկայացնում ենք ստորև․
Կբացվի քանդակագործ Անահիտ Մովսիսյանի աշխատանքների ցուցահանդեսը
Ս. թ. ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի քանդակագործ Անահիտ Մովսիսյանի անհատական ցուցահանդեսը: Անահիտ Մովսիսյանը ծնվել է 1977 թվականին: Մասնագիտությամբ քանդակագործ է, դասավանդում է դպրոցում: Ներկայում զբաղվում է նաև փայտի գեղարվեստական փորագրությամբ: Վերջին տարիներին նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, և իր աշխատանքները ցուցադրել տարբեր միջոցառումների ժամանակ: Ունեցել է նաև անհատական…
Երևանում ցուցադրվեցին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի սաների ձեռագործ աշխատանքները
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) շահառու համայնքների` Արմավիրի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի արտադասարանային խմբակների 210 սանի ձեռագործ աշխատանքներ ներկայացվեցին Երևանում: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: «Մենք ունենք յոթանասունից ավելի արտադասարանային խմբակ: Ձեռագործության խմբակներում երեխաներին սովորեցնում ենք ասեղնագործություն, փայտափորագրում, հելունագործություն, վիտրաժային արվեստ: Ցանկանում ենք, որ նրանք արվեստին մոտ լինեն,…
Շարլ Ազնավուրին նվիրված ցուցահանդես՝ Բուզինե դղյակում
Մարսելի Բուզինե դղյակում բացվում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված առաջին ցուցահանդեսը Ֆրանսիայում: «Անհայտ Ազնավուրը» անվանումը կրող ցուցահանդեսում ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը, օրինակ՝ լուսանկարներից մեկի վրա Ազնավուրն անվաչմուշկներով է, որոնք նրան պատերազմի տարիներին թույլ էին տալիս արագ և աննկատ տեղաշարժվել քաղաքով պարետային ժամի պայմաններում և օգնել փախստականներին: «Մի…
Իտալական դիզայնի համաշխարհային օրերին նվիրված ցուցահանդես և վարպետաց դաս
Իտալական դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) այսօր բացվել է իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, շինարարներ, դիզայներներ, բուհի դասախոսներ…
Թել Ավիվում Արցախին նվիրված ցուցահանդես է բացվել
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մարտի 14-ին ցուցահանդես է բացվել, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 11-ը: «Թեև աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ազատության և անկախության իրավունքը, սակայն «Կյանք գոյություն չունեցող երկրում» խորագիրը կրող ցուցահանդեսը վառ օրինակ է աշխարհում ամենաբարդ կոնֆլիկտային տարածքում գտնվող հայերի պատմության, որոնք ապրում են Հարավային…
ՀՀ դպրոցականները՝ Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ
Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են ‹‹Կանագավա›› մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության և գիտության պաշտոնական կայքից: Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև տարբեր երկրների միջև միջմշակութային կապերի ստեղծումը: Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրից, որոնցից…
Հայ նկարչուհու աշխատանքների ցուցահանդեսը Ռումինիայում
Ռումինիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ճանաչված և սիրված ժամանակակից հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր բացման խոսքում նշել է, որ դեսպանությունն ուրախությամբ հերթական անգամ իր դռներն է բացել հայ արվեստագետի առջև` նպատակ ունենալով Ռումինիայում ավելի ճանաչելի դարձնել հայկական արվեստն ու մշակույթը: Խոսելով նկարչուհու մասին` դեսպանը ասել է, որ նրա…
Ռուսական արվեստի թանգարանը «Կրկնակի անմահություն» ֆիլմի շնորհանդեսով ամփոփեց «Գողացված Վռուբելի վերադարձը» ցուցահանդեսը
«Կրկնակի անմահություն» ֆիլմը ներկայացնում է Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի պատմությունը, քսաներկու տարի շարունակ միջազգային հետախուզման մեջ գտնվող գործի Ռուսական արվեստի թանգարան վերադարձին նվիրված միջոցառումների շարքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գողացված Վռուբելի վերադարձը» խորագրով ցուցահանդեսի փակման արարողությունը տեղի ունեցավ մարտի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում: «Ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք Հայաստանի…
Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում
Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը: Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը ներկայացրել է Խոջալուի դեպքերի 27-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների լուսանկարները: Հրապարակումից պարզ է դարձել, որ ցուցահանդեսում ներառված է եղել Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի և ադրբեջանցի տատիկի հայտնի լուսանկարի գեղարվեստական վերարտադրությունը: Ադրբեջանցի ուսանողի…
Միջազգային գնորդները հայաստանյան նորաձևությանն ու տեքստիլ արտադրանքին ծանոթանալու հնարավորություն ունեն
«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի 14 արտադրողներ փետրվարի 25-28-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «CPM–Collection Premiere Moscow 2019» նորաձևության և տեքստիլ արտադրանքի միջազգային ցուցահանդեսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից: «Անցած տարի մասնակից 5 ընկերություն կնքել է շուրջ 230 միլիոն դրամի պայմանագիր։ Այս տարի նույնպես մասնակցում են արտահանման մեծ ներուժ…
Գրաֆիտի արվեստ. Լի Քուինոնես
Լի Քուինոնեսը արվեստանոցում նկարել է մոտ 40 տարի, սակայն նա միշտ ավելի ճանաչված կլինի իր գրաֆիտիների համար: Հայտնվելով 1970-ական թվականներին Նյու-Յորքում՝ նյույոռիկյան այս արվեստագետը մեծ ճանաչում գտավ իր հսկայական, ծաղրական ֆրեսկոներով, որոնք նկարված էին ամբողջ քաղաքով պտտվող մետրոյի վագոնների վրա՝ «Լի» ստորագրությամբ: Նրա ընթացիկ ցուցադրությունը Չարլի Ջեյմս պատկերասրահում ներկայացնում է նրա կարիերայի երկու փուլերը: Այնտեղ…
Հայաստանը կարող է Ռուսաստանից նոր վարկ ստանալ
Հայաստանը Ռուսաստանից կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ՝ 100 մլն դոլարի ներկայիս պայմանագրի իրականացումից հետ, այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Դա հնարավոր է: Շատ վաղ է խոսել կոնկրետ զենքի անվանացանկի մասին», – ասել է Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ: Աղբյուր ՝https://www.aysor.am















