ցրտահարություն
Այս տարի ֆերմերները կարկուտից, ցրտահարությունից ու հրդեհից կարող են ապահովագրել արդեն 10 մշակաբույս։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ պետությունը սուբսիդավորում է ապահովագրավճարի 50-60 տոկոսը։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ հորդորում են չհապաղել, պայմանագրերի կքնման գործընթացն արդեն սկսվել է։ https://www.facebook.com/armgovernment/posts/3875931442429891?__cft__%5B0%5D=AZVkU1RdHqYNiUeTFAJ755Rqb9JtrKMRx-dClDREz2_MuvuOeKv3SMZyjJB–w_MFUeaZ42rPRqCEYvFK85ouuyFirovr44EDPtbEyUimTyE2HILBr1RpQ8aB3DhqIaORh-4vp9ah2k1UmSU6nHj6AIDFggGQrffxgA22c0GU6qzbQ&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կառավարությունը հայտնում է, որ ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։ Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։ Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Այսօր…
Կառավարությունը հաստատեց Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ ✅ Հայաստանի Հանրապետության 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, ✅ Նախադրյալներ կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, ✅ Կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։ Այս…
Հանրապետությունում կա 300-ից ավելի սողանքայի գոտի, որոնցից ակտիվ են 130-ը, զբաղվում ենք առանձնապես վտանգավորներով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` առանձնացնելով Լոռու մարզում սողանքներից մեկը, որը արտակարգ իրավիճակներում կարող է խաթարել անգամ երկաթգծի աշխատանքը: «Սողանքներ կան, որ համայնքի ներսում են` օրինակ`Սարի թաղում: Սա արդեն համայնքային խնդիր է», – ասաց նախարարը: Ինչ վերաբերում…