Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հարցեր
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի:

