Փաշինյան
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի: Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն…
ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լիարժեք պաշտպանում է ՀՀ ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: «Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու քայլին: Միևնույն ժամանակ, վարչապետը տարօրինակ է համարում որոշ բարեկամ երկրների լռությունն այս առումով: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք. Փաշինյանը՝ ՀՀ, ՌԴ և…
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ գագաթնաժողովին ու Հայաստանի ակնկալիքներին: «Մեր ակնկալիքը եղել է երկու բան: Առաջինը՝ ֆիքսել, թե ՀՀ-ում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին: Սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կառուցելու համար: Երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը: Հիմա շատ շեշտվում է, որ օգնության է եղել, և…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: Haqqin.az-ը փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը: «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն…
4 տարվա երկարատև և համառ պայքարից հետո մենք կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա բուքմեյքերներ և օնլայն կազինոների ոլորտում ունենք պետական տուրք տարեկան 600 մլն դրամի չափով: Հիմա մենք ասում ենք՝ այդ գումարը մուծում եք, աշխատում եք՝ շատ լավ, բայց ամեն 100 միլիարդ…
Ցավալի է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին չզսպեց ագրեսիվ գործողություններից, մանավանդ որ մինչ օրս մեզ փաստացի չի հաջողվել հասնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի վերաբերյալ որոշմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ փաստերը հսկայական վնաս են հասցնում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի քննարկում Ռուսաստանի Դաշնությունում զորահավաքի երկրորդ ալիքի հնարավորությունը, միաժամանակ՝ «Ռուսաստանը ցանկանում է հասնել իր նպատակներին հատուկ ռազմական գործողության միջոցով և կհասնի դրանց»: «Կիևում իշխանափոխությունը հատուկ գործողության նպատակը չէ, իսկ ռուս ռազմագերիներին գնդակահարածներին Ռուսաստանն ինքը կփնտրի, նրանք պետք է գտնվեն և պատժվեն»,- ասել է Պեսկովը: Կրեմլի խոսնակը, խոսելով ՌԴ նախագահի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Այս համատեքստում կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: Կարող ենք ասել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում է և դրական փուլում է։ Ընթացող բարձր մակարդակի հանդիպումները և հեռախոսազրույցները վկայում…
ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսին է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում: «Հայտարարությունների մակարդակում մենք տեսնում ենք որոշակի լարվածություն, բայց նաև օգտվելով այն առիթից և գուցե հետահայաց մեղավոր զգալով այն բանում, որ մենք հանրության հետ ոչ ամբողջ տեղեկատվությունն ենք կիսել հայտնի հանգամանքների պատճառով, օգտվելով առիթից, որ հրապարակային քննարկելու դաշտը մեզ հայտնի իրադարձություններից…
Ապառազմականացման առաջարկ արել և անում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը հետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի…