Փառուխ
Մենք փետրվար-մարտին խնդիրներ ունեցանք Փառուխ գյուղի ուղղությամբ. մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձրունք գրավել: Այս մասին Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Ես էլ եմ մասնակցել այդ քննարկումներին: Մենք շատ կոշտ դիրքորոշում ենք հայտնել և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմը ընդունեց,…
«Ես չգիտեմ՝ էս պահին Փառուխում ինչ իրավիճակ է, մենք մարտի 24-ից գյուղում չենք, ադրբեջանցիներին գյուղից հանել են, և հիմա գյուղում ռուս խաղաղապահներն են, բայց մեզ չեն թողնում գյուղ մտնել: Ադրբեջանցիները երբ մտան գյուղ, մենք ասեցինք՝ ռուս խաղաղապահներն ինչ-որ բան կձեռնարկեն, կբանակցեն, ոնց եկել են, այ էդպես էլ կգնան: Էն գնալն եղավ, որ պիտի գնան»,- ԳԱԼԱ-ի…
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի բժշկական հաստատություններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Արցախի առաջնագծում իրադրությունը չի փոխվել Արցախի ԱԺ նախագահն անդրադարձել է առաջնագծում եղած իրավիճակին «Նրանց…
Քարագլխի մոտ 30 տոկոսն է միայն մեր վերահսկողության տակ, իսկ մնացածն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Այս մասին Tert-ին ասել է Փառուխ գյուղի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։ Փառուխ գյուղի մասով Միքայելյանն ասել է, որ դրա մի մասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ մոտ 100 մետր այն կողմ՝ աջ ու ձախ, ամբողջությամբ ադրբեջանցիներ են։ Նա նշել…
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ կապված շփման գծում իրադրության հետ։ Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ ԼՂ ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար․ ՀՀ ԱԽ հայտարարությունը Մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ․ Թովմասյան՝ Արցախի ժողովրդին «Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ը, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել…
Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի Դաշնության համանախագահ Իգոր Խովաևին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Պատգամավոր Հովհաննիսյանը նամակով չեխ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները Միրզոյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին «Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և…
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները ԼՂ-ի Փառուխ գյուղից։ «Ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում։ Փոխհրաձգության հետևանքով երկու կողմերն ունեն երկուական վիրավոր։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ կոնֆլիկտի կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կայունացրել է իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում մի քանի գրառում է կատարել՝ կապված ադրբեջանական կողմի Արցախում իրականացրած սադրանքի ու Ասկերանի Փառուխ գյուղ ներխուժման հետ։ Նա նշել է, որ Ադրբեջանը սկսում է հերթական պատերազմը։ Թանկյանը գրել է, որ չի կարիելի բանակցությունների մեջ մտնել ահաբեկչական պետությունների հետ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամբողջովին խախտել է հրադադարի…
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶՈւ-ի Արցախի Ասկերանի շրջան ներխուժելու համար։ ԼՂ-ի՝ Ռուսաստանի պատասխանատվության գոտում հատվածում ադրբեջանական ներխուժումը շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ Ադրբեջանի զինված ուժերը Փառուխի ուղղությամբ խախտել են շփման գիծը․ տարհանվել են կանայք և երեխաները «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի…
Երեկ՝ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հաստատվե՞լ է…