փաստաբաններ
Վերաքննիչ դատարանը բեկանել է Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը «Ազատությանը» հայտնել է, որ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության։ Փաստաբանի խոսքով՝ Ծառուկյանին կալանավորելու որոշում Վերաքննիչը չի կայացրել: Իրենց դիմումները մերժել է, իսկ դատախազության դիմումը բավարարել է մասնակի: Թե կոնկրետ որ հատվածն է բավարարել, նա…
ՍԴ-ում Քոչարյանի փաստաբանների դիմումի հարցի քննությունը չկայացավ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Սահմանադրական դատարանի այսօրվա օրակարգում ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ՍԴ ներկայացված դիմումի հարցի քննությունը։ Սակայն նիստը չկայացավ, քանի որ չկար քվորում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՍԴ-ի աշխատակիցը։
ՍԴ-ի օրակարգում Քոչարյանի փաստաբանների դիմումի հարցն է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Սահմանադրական դատարանի այսօրվա օրակարգում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի հարցը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր հուլիսի 7-ին հարցը քննելու մասին։
Կալանքը փոխարինել գրավով․ Քոչարյանը ազատ կարձակվի գրավի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի որոշումը։ Որոշումն ընթերցեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Նա հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը որոշվել է փոխարինել գրավով, իսկ որպես գրավի չափ է սահմանվել 2 միլիարդ ՀՀ դրամը։ Սակայն արգելանքը կփոխվի, երբ սահմանված գումարը կլինի վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվեհամարին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի…
Վերաքննիչում մեկնարկել է Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բողոքի քննությունը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության բավարարումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:
Վերաքննիչում ընթանում է Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բողոքի քննությունը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Դատավոր Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ՝ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին ներկայացրած միջնորդությունը մերժելու վերաբերյալ, որը ներկայացրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նիստի ուղիղ հեռարձակումը ստորև․
Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի երկրորդ որդու նկատմամբ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել և հայտնել, որ Խաչատրյանի երկրորդ որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ «Ս.թ. հունիսի 5-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր՝ Արտյոմ…
Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները մերժվեցին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները։ Փաստաբանական խումբը ներկայացրել էր 3 միջնորդություն, որոնց քննարկումը մայիսի 8-ին ավարտվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին փոխել Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոց կալանքը կա՛մ գրավով, կա՛մ ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, կա՛մ կորոնավիրուսով պայմանավորված։…
Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով ՄԻՊ-ը դիմել է ոստիկանություն
Մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ պաշտպանը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով։ «Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են, որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային հնչել են իրենց կյանքի…
Նիկոլ Փաշինյանը կանխորոշել է մեղադրական դատավճռի կայացումը․ Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ
Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբանններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը հանդես են եկել հայտարարությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020թ․ փետրվարի 6-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։ Վարչապետը հայտարարել է, որ «Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ…
ՄԻՊ-ն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ: Պաշտպանի որոշմամբ դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել նաև մի…
Մանվել Գրիգորյանի փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ
Հայաստանի Գլխավոր դատախազությունը ստացել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների` հանցագործության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ հաղորդումն ուղարկել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով։ Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել իրավապահներին՝ Մանվել Գրիգորյանին տեսակցելու արգելքի հետ կապված։ Գրիգորյանի…
Թուրքիան չեղարկել է Աբդուլլա Օջալանին այցելելու արգելքը
Թուրքիան չեղարկել է Քրդական բանվորական կուսակցության նախագահ Աբդուլլա Օջալանին այցելելու արգելքը: 2011 թվականից առաջին անգամ փաստաբանները կարողացել են այցելել Օջալանին։ Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Այցերի արգելքի մասին որոշումը չեղարկվել է»,- ասել է արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը: Անցած տարվա նոյեմբերին մոտ 3000 բանտարկված քրդեր միացել էին հացադուլին՝ ի նշան Օջալանի մեկուսացման դեմ բողոքի: Փաստաբանների…
Մանվել Գրիգորյանի փաստաբանները միջնորդում են դատաքննությունը դռփակ անցկացնել
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին՝ գործը դռնփակ քննելու` հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում պարունակվում են ռազմական գաղտնիք համարվող տեղեկություններ, և դրանց չհրապարակումը բխում է պետական շահերից։ «Փաստինֆո»-ի թղթակիցը նիստերի դահլիճից հայտնում է, որ դատարանը որոշեց այդ միջնորդությանը կանդրադառնա այն ժամանակ, երբ գործով դատական քննություն կնշանակվի, իսկ այսօրվա` կալանքի հիմնավոր լինել-չլինելու քննությունը ապացույցների ուսումնասիրման…
Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը շարունակվում է
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին քննարկել ու բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս…













