Փարիզի արքեպիսկոպոս
Հունիսի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում պատարագ կմատուցվի: Դա առաջին պատարագն է ապրիլի 15-ին տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո: Պատարագը կմատուցի Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Հաղորդում է France 24-ը: Արարողությունն ուղիղ միացմամբ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քրիստոնյաները կարողանան մասնակցել դրան: «Պատարագը կմատուցվի տաճարի մատուռում՝ սահմանափակ թվով մարդկանց ներկայությամբ»,- ասել են թեմից: