Փեթակ

  • «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Աշխատակիցների խոսքով՝ առեւտրի կենտրոնն այսօրվանից չի գործում։ Ակցիայի մասնակիցները առավոտյան անակնկալի են եկել, երբ աշխատանքի են եկել ու տեսել, որ առեւտրի կենտրոնը փակ է։ Ուղիղ միացում news.am-ից։

    Փեթակը այսօրվանից չի գործում. աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում (ՈՒՂԻՂ)
  • «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականներն այսօր՝ օգոստոսի 22-ին, բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի հարակից տարածքում։ Նրանք պահանջում են բացել առևտրի կենտրոնը, պնդելով, որ այսպիսով տնտեսվարողները տնտեսական վնասներ են կրում։ «Փեթակ»-ը փակ է օգոստոսի 14-ից, երբ հարակից «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունը տեղի ունեցավ։ Ըստ իրավապահների՝ հարակից խանութները փակ են՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սակայն տնտեսվարողները պնդում…

    Բողոքի ակցիա Փեթակ-ի դիմաց. ուղիղ
  • «Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. առևտրի գործունեություն իրականացնողների՝ վարձավճարի միանվագ զեղչման պահանջը բավարարվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը: «Նախարարության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում տնօրինությունը առևտրի գործունեություն իրականացնողների հետ եկել է համաձայնության: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը»,-նշել է Օհանյանը:

    Փեթակ տոնավաճառը վերաբացվել է
  • Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/730351611134102

    Կասեցումներ Սուրմալու և Փեթակ առևտրի կենտրոներում