Փոխայցեր
Ադրբեջանցի լրագրողների այցը Արցախ․ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Արցախի արտգործնախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել ադրբեջանցի լրագրողների այցերի մասին: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական…

