փողոց
Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակեցին Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան: Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք փորձում են ցուցարարներին համոզել դուրս գալ ոչ երթևեկելի հատված: Մի պահ իրավիճակը լարվեց և քաշքշուկ սկսվեց ցուցարարների և ոստիկանների միջև: Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ ևս բողոքի ցույց էին անում Կառավարության…
Դեկտեմբերի 15-ին, ժամը 22:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուստամ Ա., ծնված 1990 թ.) բախվել…
Պոետ Գևորգ Էմինը նաև Չարենցավան քաղաքի հիմնադիրներից է: Որպես հիդրոինժեներ՝ 1948 թվականին նա մասնակցել է Լուսավան՝ այժմ Չարենցավան քաղաքի հիմնադրմանը: Չարենցավան համայնքի բնակիչ, Էմինների ընտանիքի բարեկամ Համլետ Կոնջորյանի առաջարկությամբ և համայնքի ավագանու 2019թ-ի մարտի 15-ի որոշմամբ քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցը պաշտոնապես անվանակոչվեց Գևորգ Էմինի անունով: Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ տոնական օրը չարենցավանցիների հետ…
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը՝ ժամը 8։00-ից մինչև 20։00-ն, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում օգոստոսի 25-ին շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի, դուստրերի հետ, ներկա էին բանաստեղծի որդին և դուստրը, բազմաթիվ հյուրեր, գյումրեցիներ։ Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝…
Վարդավառի տոնի կապակցությամբ հուլիսի 28-ին՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում, փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն: