փոքրամասնություն
Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում ընդունեց պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին: Կարեւորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն հայտնեց առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:…
Թուրքիայի նախագահականը երկրում գործունեություն ծավալող ՀԿ-ներին և փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքերի ռազմական գործողություններին աջակցություն հայտնող տեքստ է ուղարկել՝ պահանջելով ստորագրել դրա տակ: Այս մասին գրում է Թուրքիայում հրապարակվող «Հայ թերթ» լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ հայտարարությունն ուղարկվել է երկրում գործող հայկական, հունական, հրեական ու ասորական հիմնադրամներին։ Թուրքիայի նախագահականի ուղարկած…
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների անունից հայտարարություն է տարածվել, որը կոչ է անում Հայաստանում բոլորին, ովքեր հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը։ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում…