քաղաքական գործընթացներ
Քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն. ՔԿԾ
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն, իսկ ներգրավվածության վերաբերյալ տարածված տեղեկություններն անհիմն են։ «Մամուլում ստահոդ, չփաստարկված լուրեր տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Քրեակատարողական ծառայությանը ներքաղաքական գործընթացներում ներքաշելու և մտացածին գործողություններ վերագրելու փորձերից»,,- հայտնում են ՔԿ-ից:
Պատերազմի ծանր արդյունքները պատվախնդիր ուժի համար PR-ի միջոց
Անսահմանափակ նյութական ռեսուրսները, ձեր չունեցած պատվի ու բարոյականության հետ սահման չունենալը փիառի գլուխգործոցներ արարելու շանս չեն ձեզ համար։ Պատերազմից հետո նախընտրական հոլովակում շահարկել մեր հայրենիքի անբաժան մասի՝ Արցախի, կորուստն ու զոհերի հանգամանքը, կարող էր անել առնվազն հոգեկան խնդիրներ ունեցող մարդը։ Թերևս առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիր քաղաքական ուժը հավասարակշիռ վիճակում էլ, թքած ունի սեփական ժողովրդի…
ՀՀ ԶՈՒ-ն նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈՒ-ն նոր հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է…
Ես չեմ հավատում քաղաքական առաջընթացին, ես հավատում եմ անձնային առաջընթացին․ Իոսիֆ Բրոդսկի
Անուշ Սարգսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ես չեմ հավատում քաղաքական առաջընթացին, ես հավատում եմ անձնային առաջընթացին, երբ մարդը, հայացք գցելով ինքն իր վրա, ամոթ կզգա այն աստիճանի, որ կփորձի փոփոխություն կատարել իր իսկ մեջ, իր ներսում, այլ ոչ թե արտաքին աշխարհում։ Այդ ամենի փոխարեն մեզ առաջարկվում է մարդկային չափազանց վտանգավոր ու էժանագին փոխնակը՝ մարդու…




