քաղաքաշինության կոմիտե

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նունե Պետրոսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նունե Պետրոսյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

    Նունե Պետրոսյանը` քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
  • ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին քննարկմանը մասնակցել են նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականներ Արմեն Մինասյանը, Արամ Բաբաջանյանը և ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը:

    Քաղաքաշինության և քաղավիացիայի կոմիտեների նախագահները քննարկել են «Զվարթնոցն» ընդլայնելու հարցը
  • Մոսկվայի քաղաքաշինական կոմիտեն անցկացրել է քաղաքային լուսանկարի «Պլանետա Մոսկվա-2019» մրցույթը: Հաղթողը որոշվել է քվեարկությամբ: Քվեարկությունն իրականացվել է կոմիտեի Facebook-ի էջով: Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Աշոտ Գրիգորյանի «Թևավոր ճոճանակներ» լուսանկարը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: Նշվում է, որ մրցույթին ներկայացված է եղել 3759 աշխատանք: Պրոֆեսիոնալ ժյուրին դրանցից ընտրել է 200-ը: Այդ աշխատանքներն էլ դրվել են…

    Հայկական լուսանկարը՝ Պլանետա Մոսկվա-2019 մրցույթի հաղթող
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը: Մեդիամաքսը հայտնում է, որ 2018 թվականի սեպտեմբերին թանգարան-ինստիտուտի տնօրեն էր նշանակվել արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Ս.թ. հուլիսի 29-ին Ռուբեն Արևշատյանը հայտնել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, քանի որ դրա արդյունքները կանխորոշված…

    Մարկ Գրիգորյանը նշանակվել է Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն
  • Ջաջուռում վերականգնվելու է Մինաս Ավետիսյանի հայրական տունը: Այս մասին գրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Facebook-յան պաշտոնական էջում։ «Գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղի հայրական տան վերականգնման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, իր առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, խորհրդական Արմեն Մինասյանի և այլ մասնագետների հետ այցելել է Ջաջուռ գյուղ, մանրամասն ուսումնասիրել շինության տարածքը…

    Մինաս Ավետիսյանի հայրական տունը կվերականգնվի
  • ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ: Հանդիպման նպատակը ՀՀ տարածքի 1:500000 մասշտաբի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային քարտեզի տրամադրումն էր: Քարտեզը կազմվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության նախաձեռնությամբ՝ 2016-2018 թ-ին ՀԲ դրամաշնորհով: Քարտեզը կազմել են միջազգային մրցույթում հաղթած կոնսորցիումը, որը իր մեջ ներառում է 3 հայկական, իտալական…

    Փոխգործակցություն հանուն քաղաքացիների անվտանգության և ապահովության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեjսբուքյան իր էջում հղում է կատարել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ այսօր արված այն հայտարարությանը, թե 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամդրելու հարցը 2020 թվականին լուծվելու է ՝ մեկընդմիշտ: https://www.facebook.com/sipan.pashinyan/posts/2841454399229534

    Երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամդրելու հարցը 2020 թվականին լուծվելու է
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Հախումյանը ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անահիտ Հախումյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», – աստված է որոշման մեջ։

    Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը ազատվել է պաշտոնից
  • «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները որակել է բարբարոսական ու անթույլատրելի։ «Արձագանքելով քաղաքացիների ահազանգին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական…

    «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի շինարարական աշխատանքները դադարեցվել են
  • ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Վերմիշյանը ներկայացրեց կենսագրական մանրամասներ, նշեց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է: Վահագն Վերմիշյանը տարբեր երկրներում նախագծել և կառուցել է 5 մլն-ից ավելի շինություններ, արդեն 1,5 տարի է՝ Հայաստանում է և որոշել է աշխատել հայրենիքի համար:

    Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
  • Քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ 2018 թվականի տարեվերջին ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, խմբի ստեղծման նպատակը՝ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունը և ուսումնասիրության արդյունքում վերհանված՝ այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացմանն (այդ թվում՝ օրենսդրական դաշտի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերանայմանն) ուղղված առաջարկությունների մշակումն է:…

    Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է դպրոցներում էներգախնայողության համակարգերի ներդրման հարցը
  • Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ավետիք Էլոյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշումը կառավարություն էր ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

    Ավետիք Էլոյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
  • Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը: Տասնյակ տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։ Նա մեծ ներդրում է ունեցել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում, որոնք հետագայում հիմք են…

    Կյանքից հեռացել է Վիգեն Արզումանյանը