քաղաքապետարանա
Ստեփանակերտի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է խուճապի չմատնվել: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի Facebook-ի էջում: «Սիրելի Ստեփանակերտցիներ, քաղաքային իշխանությունների կողմից ամեն ինչ վերահսկվում է: Խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Զգոն և ուշադիր եղեք»: https://www.facebook.com/StepanakertMunicipality/posts/373376710765198
Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվեց։ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները»,- գրել է Հակոբ Կարապետյանը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219250975330918&id=1405208089