քաղաքացու օր
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշումը. «Ես կարծում եմ` մեր քաղաքացիները միշտ ունեցել են շատ բարձր իրավագիտակցություն, որը մշտապես դրսևորվել է: Դա դրսևորվել է 2001-ին՝ A1+ի փակման հետ կապված, 2003, 2004-ին, 2005-ին և մշտապես: Մեր քաղաքացիները շատ քաղաքակիրթ մարդիկ են»: Արտակ Զեյնալյանը…
Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,- ասաց Արդարադատության…