Քարաբաղ
Արցախը Հայաստան է․ հայ երկրպագուների ակցիան՝ Մարսել-Քարաբաղ խաղի ժամանակ
Հայ երկրպագուները ակցիա են իրականացրել երեկ կայացած «Մարսել» – «Քարաբաղ» խաղի ժամանակ։ Այն անց էր կացվում Կոնֆերենցիաների Լիգայի 1/16-րդ եզրափակչի շրջանակներում։ Հայ երկրպագուները մի մասը խաղին ներկայացել է հայկական դրոշներով, ինչպես նաև՝ գրառումով։ Դրա վրա գրված է եղել՝ «Արցախը Հայաստան է»։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հօգուտ «Մարսելի»։
UEFA-ն ադրբեջանական «Քարաբաղին» տեխնիկական պարտություն է գրանցել
Եվրոպա Լիգայի միևնույն խմբում ընդգրկված «Քարաբաղն» ու «Վիլյառեալը» խմբային փուլի 6-րդ տուրի նախատեսված հանդիպումը չեն անցկացրել։ Պատճառն այն է, որ ադրբեջանական ակումբը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառաբանությամբ, չի մեկնել Իսպանիա։ Արդյունքում՝ UEFA-ն «Քարաբաղին» տեխնիկական պարտություն է գրանցել։ Այսպիսով՝ «Վիլյառեալը» խմբում գրավել է առաջին հորիզոնականը՝ 16 միավորով, իսկ «Քարաբաղը»՝ վերջին հորիզոնականը՝ 1 միավորով։ Արդյունքում՝ իսպանական ակումբը կշարունակի պայքարը…
Հայ ֆուտբոլիստը «Ժետիսու»-ի կազմում մասնակցել է ադրբեջանական «Քարաբաղ»-ի հետ խաղին
Ինչպես հայտնել ենք, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսու»-ում: 30-ամյա հայ ֆուտբոլիստն օրերս «Ժետիսու»-ի կազմում մասնակցել է ադրբեջանական «Քարաբաղ»-ի դեմ խաղին։ Թուրքիայում Ղազախական թիմը նվազագույն հաշվով պարտություն է կրել: Նշենք, որ խաղը տեղի է ունեցել Թուրքիայում։ Հիշեցնենք` «Ալաշկերտն» այսօր հայտարարել է Հայկ Իշխանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին: Ակնկալվում…
Ադրբեջանին ԱԳՆ-ի անդրադարձը՝ «Դյուդելանժ» -«Քարաբաղ» հանդիպմանը եղած միջադեպին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Դյուդելանժ» -«Քարաբաղ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին: «Ադրբեջանի ԱԳՆ-ը հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» -«Քարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատիժ կկրեն», -նթվիթերում գրել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան: Այս մասին տեղեկացնում է Aravot-ը։…
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին
Եվրոպա Լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ» – «Քարաբաղ» խաղը նշանավորվեց այն բանով, որ ՖԱՖ-ը Արցախի դրոշը խաղի ժամանակ մտցրեց խաղադաշտ։ Հիշեցնենք, որ «Քարաբաղը» ադրբեջանական ակումբ է։ Արցախի դրոշը՝ ադրբեջանական Քարաբաղի ֆուտբոլային հանդիպման ժամանակ․ խաղն ընդհատվել է Դեպքի առթիվ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին։ Նրանք խնդրել են հետաքննություն իրականացնել և պատժել ակցիայի կազմակերպիչներին։ Հավելենք, որ ակցիան…