քարաթափման վտանգ

  • Օգոստոսի 1-ին՝ ժամը 12:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 355-րդ կմ-ին հարակից սարալանջում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և Մեղրիի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ իրականացրել արհեստական քարաթափում (մոտ 7 խմ):  

    Քարաթափման վտանգ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
  • Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ ծրագրի ղեկավարի կողմից ստացված տեղեկության համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կմ-ին առկա է քարաթափման վտանգ: Շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը մինչ ժամը 20:00-ն փակ է լինելու երթևեկության համար:

    Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը դեկտեմբերի 27-ին փակ է լինելու