քարտուղար
Արա Այվազյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հայտնել է Ադրբեջանի ոտնձգությունների մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի համարեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից…
Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել ՊԲ-ում․ Բալասանյան
Sputnik Արմենիայի եթերում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։ «Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ և խնդիր ունեն թույլ չտալ, որ լինի երկկողմանի ոտնձգություն,…
Տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ԱԽ քարտուղարի հանդիպումը
Տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական աշխատանքային հանդիպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը: «Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներն…
2016թ. ապրիլին Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել Ադրբեջանին, որի հետևանքով պատերազմը կանգնել է
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազատության ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ 2016թ. ապրիլին Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել Ադրբեջանին, որի հետևանքով պատերազմը կանգնել է: Ավելի մասնրամասն տեսանյութում: https://www.facebook.com/azatutyun/videos/438784384204873
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար հրաժարական տվեց
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին: Շնորհակալ եմ նախարար…
«Լուսավոր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Վիտալի Բալասանյանին
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»: https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4877133635691658?__cft__%5B0%5D=AZVfds3XhccmJ1GlaUaLVlVKnohAuBmNvIwRZBU4BOGTvG_z5sIGAPqmVirAgb8xMpFiDkiTmO-g1m0AaXOxRIZ3w-ScupdOJWpXD8CGpFKK2-tD5u01wBmvVi0bUZneSa4wGdUDIidEPlKHH8-91w2B&__tn__=%2CO%2CP-R
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուենդի Մորթնի հետ
Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն: Զրույցի առանցքում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր…
Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի…
Պոմպեոն անդրադարձել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի գործոնին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Պոմպեոն երկու երկրներին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: ԱՄՆ պետքարտուղարը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է նաև Թուրքիայի գործոնին: «Ես նախագահ Թրամփի հետ կարճ խոսել եմ այդ մասին հենց այսօր առավոտյան: Մենք հետևում ենք, թե ինչ…
Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի,…
ՄԱԿ գլխավոր քարտուղարը մինչև տարեվերջ համաշխարհային հրադադարի կոչ է արել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ COVID-19-ը հաղթահարելու կապակցությամբ հանդես է եկել կոչով: Քարտուղարը համավարակի ընթացքում մինչև տարեվերջ գլոբալ համերաշխության և համաշխարհային հրադադարի կոչ է արել: «Փոխկապակցված աշխարհում ժամանակն է ընդունել մի պարզ ճշմարտություն՝ համերաշխությունը անձնական շահ է: Եթե մենք դա չհասկանանք, բոլորը կպարտվեն»,- ասել…
Շարունակում ենք առերեսվել ատելության խոսքի դրսևորումների անմիջական հարևանությամբ․ Զոհրաբ Մնացականյան
Սեպտեմբերի 8-ին ՖՄԿ գագաթաժողովը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է և ելույթով հանդես եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի և ՖՄԿ միջև համագործակցության շուրջ քննարկման նախաձեռնումը և շնորհակալություն հայտնեց գլխավոր քարտուղարի Աֆրիկայի հարցերով օգնականին և Ֆրանկոֆոնիայի գլխավոր…














