Քեվին Ֆայգ
Marvel-ը չի զբաղվի Սարդ-մարդու մասին ֆիլմի արտադրությամբ
Սարդ-մարդը կարող է դուրս գալ Marvel-ի կինոաշխարհից։ Այս մասին հաղորդում է AP-ն: Նշվում է, որ դա կապված է երկու ընկերությունների ֆինանսական տարաձայնությունների հետ՝ Sony-ի և Disney-ի, որին պատկանում է Marvel-ը: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, Marvel ստուդիայի նախագահ Քեվին Ֆայգին այլևս չի զբաղվի սուպերհերոսի մասին ֆիլմերի արտադրությամբ:
«Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հիացմունք է հայտնել «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի վերաբերյալ
«Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Twitter-ի իր էջում հիացմունք է հայտնել «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի դրամարկղային հաջողության վերաբերյալ: Նա դիմել է ֆիլմի պրոդյուսեր Քեվին Ֆայգին և Marvel-ի տիեզերքին առնչվող բոլոր անձանց: «…Սառցաբեկորը խորտակեց իրական «Տիտանիկը»: Պետք է հայտնվեր «Վրիժառուները»՝ իմ «Տիտանիկը» խորտակելու համար»,- նշել է Քեմերոնը: Նրա խոսքերով, ժապավենի ստեղծողները ցույց են տվել, որ կինոարդյունաբերությունը ոչ միայն…


