ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել…
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս երեխաների մոր` Ա.Ա.-ի կողմից Գավառ քաղաքի իրենց բնակարանում իր երեխայի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ իր մյուս անչափահաս երեխաներին պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու…
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Այս մասին հայտնում են…
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել…
Պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։ Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների…
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում…
Ինչպես արդեն տեղեկացվել է, Գեղարքունիքի մարզի Ազատ գուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի (Եղիշե Հակոբյան) նկատմամբ կալանքը…
Քննչական կոմիտեն արձագանքել է մամուլում տարածվող լուրերին մի խումբ ՀՅԴ անդամների տներում խուզարկությունների մասին: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումներում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի (խմբ.՝ Գերասիմ Վարդանյան) տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․ 2022 թվականի օգոստոսին ՀՀ…
Ելնելով 2022 թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, հարկային և մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի և մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը։ ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից…
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են Ուրցաձոր բնակավայրի 34-ամյա բնակչի կողմից ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև վերջիններիս հսկողության տակ գտնվող գույքը վնասելու դեպքի հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ 2022թ. հունվարի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի քննությամբ ձեռք բերված փաստական…
ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը և տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացնել, որ 2023 թ․ հունվարի 1-ից հարկային բնույթի հանցագործությունների, մաքսանենգության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթներով համապատասխան դիմումները, փաստաթղթերը պետք է հասցեագրել ՀՀ քննչական կոմիտեին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխարեն։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ 2023 թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության…
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: Կոտայքում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ ՔԿ-ն…
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի (Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով դեկտեմբերի 1-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները պարզելու…
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը: Այս մասին տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում…
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին առնչվող լուրերի վերաբերյալ։ Երեկ ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչները լուրեր էին տարածել, որ Աննա Մկրտչյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության, իբր իր ծննդյան ամսաթիվը հատկանշական օրվա համապատասխանեցնելու համար։ իրականում, ըստ ՔԿ-ի, պատճառը բոլորովին այլ է. Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ ասվում է․«Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական…