ՔԿ

  • Հունիսի 27-ին՝ ժամը 15:15-ի  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները, իրացնելով Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի խցերից մեկը: Արդյունքում՝ խցի պատուհանի դրսային հատվածից հայտնաբերել են ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերել են խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից: Անձնական զննության ենթարկելով խցում պահվող կալանավորված անձին՝ ծառայողները վերջինիս տաբատի գրպանից…

    Խուզարկության արդյունքում Արմավիր ՔԿ-ում հայտնաբերվել են արգելված իրեր
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում հիշյալ ճանապարհահատվածում, միմյանց են բախվել «Գազ 53» և «Օպել»…

    Վթար Արագածոտնի մարզում․ Օպելի վարորդը տեղում մահացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի՝ 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը: «Նշենք, որ երիտասարդի՝ «որովայնի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ վերք, ձախ սրունքի միջին երրորդականի կույր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգը ստացվել է…

    Սպանության փորձ 22-ամյա տղայի նկատմամբ․ Երևանի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ «Մինչ դատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ…

    Ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու գործը դատարանում է. ՔԿ
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: «Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում հաղորդագրության մեջ: ՔԿ-ից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր…

    Քրեական գործի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ երևացող կինը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը, և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով, ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում պաշտոնապես պարզաբանել հետևյալը. «2022 թվականի մայիսի…

    Քաշքշուկներ ու վիրավորանքներ չեն եղել զոհված զինծառայողների և ՔԿ նախագահի հանդիպմանը
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը: Արարատի բնակիչ 50-ամյա տղամարդը կալանավորվել է: «Երևան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ Աստղիկ բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի…

    50-ամյա տղամարդը նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ է կատարել․ նա կալանավորվել է․ ՔԿ
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 129 տուժողից խարդախությամբ շուրջ 140 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: «Մինչ դատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության կատարման մեխանիզմները, տուժողների շրջանակը և պատճառված…

    Հանցավոր խմբի խարդախություններից տուժել է 129 մարդ. շուրջ 140 մլն դրամ հափշտակվել է. ՔԿ
  • ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ: «Նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային…

    Հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
  • ՀՀ ՔԿ-ն հայտնել է, որ Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկվում են գործողություններ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ 10 օրա առաջ տեղի ունեցած խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Վիճաբանության ու զենքի փոխարեն գործադրվող առարկաներով վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել են Կուտական համայնքի բնակիչներ: Այսպես. նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի…

    Վեճը վերածվել է ծեծկռտուքի. 54-ամյա բնակիչը բազմաթիվ վնասվածքներ է ստացել. ՔԿ
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում կատարված խուլիգանության դեպքերի մի շարք հանգամանքներ: «2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում քաղաքացին, խուլիգանական մղումներով, սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բարձրաձայն հայհոյելով,…

    Քաղաքացին գարեջրի դատարկ շշով հարվածել է համատիրության մուտքի դռանը
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մ.Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս գալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, 2016թ. հոկտեմբերից…

    Վանաձորի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու քրգործի նախաքննությունն ավարտվել է
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 10-ամյա երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Հավելենք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում 10 տարեկան երեխայի՝ ծառից կախված լինելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 21-ին` ժամը 19:45-ին. անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզվել, որ բժշկական…

    Ծառից կախված 10-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
  • ՀՀ ՔԿ-ն հայտնել է, որ քննություն է տարվում Գյումրի քաղաքի 42-ամյա բնակչուհու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Կնոջ դանակահարման վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 22:27-ին. քննչական-օպերատիվ խմբի իրականացրած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 1979թ. ծնված բնակչուհու դին՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Այս մասին հայտնում են…

    Բարեկամուհու տանը կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը․ ՔԿ
  • ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված…

    Իգոր Խաչատուրովը կալանավորվել է. հնարավոր է նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ