քննարկել են

  • Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկում են ունեցել

    Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկում են ունեցել

    Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ…

  • Ադրբեջանն ու Սերբիան քննարկել են ռազմական համագործակցությունը

    Ադրբեջանն ու Սերբիան քննարկել են ռազմական համագործակցությունը

    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրն ընդունել է սերբ պաշտոնակից Բրատիսլավ Գաշիչին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն, Սերբիայի պաշտպանության նախարարը «շնորհավորել է ադրբեջանցի պաշտոնակցին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ և ընդգծել բոլոր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը»։

  • Ալիևը և Մոխբերը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը

    Ալիևը և Մոխբերը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը

    Հունիսի 5-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնել կյանքի կոչել Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Ալիևի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը քննարկել են նաև Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին միացնող ճանապարհատրանսպորտային ուղու ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքը։

  • Զելենսկին և Բայդենը քննարկել են Ուկրաինային ռազմական մատակարարումները

    Զելենսկին և Բայդենը քննարկել են Ուկրաինային ռազմական մատակարարումները

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Զելենսկու՝ Բայդենը խոստացել է Սենատի հաստատումից հետո անհապաղ ստորագրել Ներկայացուցիչների պալատի հաստատած օրինագիծը՝ Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու համար: «Օրենքի ընդունումից հետո մենք քննարկել ենք պաշտպանական օգնության առաջին փաթեթը։ Ես ունեմ ԱՄՆ նախագահի հավաստիացումները, որ այն կլինի արագ, հզոր և կուժեղացնի մեր հակաօդային, հեռահար…

  • Գրիգորյանն ու Կոլոմինան ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել

    Գրիգորյանն ու Կոլոմինան ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել

    Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում ևԿենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծվածանվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինիարգելափակման հետևանքներին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները: Զրուցակիցները քննարկել…

  • Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մասին հարցեր

    Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մասին հարցեր

    ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի…

  • Փալոնը, Փելոսին և Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան

    Փալոնը, Փելոսին և Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան

    ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր թվիթերյան էջում գրել է. «Այսօր հանդիպել եմ Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների հետ։ Քննարկեցինք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:

  • Սալիվանը և Քալընը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը

    Սալիվանը և Քալընը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը

    Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային կայունության համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնություններին։

  • ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգը

    ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգը

    Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ից: «Փոխընբռման և կառուցողական մթնոլորտում քննարկվել են երկկողմ հրատապ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգը»,- ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: