Քննչական
Բաբաջանյանի մեքենային կրակելու փաստով 2 քրգործ է հարուցվելը, մեկը՝ արտահերթի հետ կապված
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ…
Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենին ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենի կողմից կատարված յուրացման դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը, 1985-2014թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մեկ միասնական…
Կողաշրջվել է պայամանագրային զինծառայողի մեքենան․ տուժել է 6 մարդ․ ՔԿ
2021թ. հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում, ՀՀ ՊՆ N զորամասի` հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ ծնված 06.03.2020թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ևս 6 ուղևորներ, տարբեր աստիճանի մարմնական…
2 անչափահասի ապրուստի միջոց վճարելուց խուսափելու գործն Արցախում վարույթ է ընդունվել․ ԱՀ ՔԿ
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակչի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով սահմանված իր երկու անչափահաս երեխայի համար ապրուստի միջոց վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ԱՀ ՔԿ-ն։ Այս մասին տեղեկանում է Արցախի ՔԿ-ից: ԱՀ…
ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցել
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկաnwumՀատուկ քննչական ծառայությունից: «Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն»,- ասացին…
Մալաթիա-Սեբաստիայի երկու բնակիչ կալանավորվել է․ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու մեջ
Դատարանը բավարարել է ընտրակաշառք տալու համար մեղադրվող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ Վ.Վ.-ի և Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հատուկ քննչական ծառայությունից: Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ…
Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի
Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: «Մասնավորապես` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք…
40-ամյա գորիսեցին ներկայացել է ադրբեջանցի և գերիների հարազատներից մերկ նկարներ պահանջել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու…
Պարզվել են Գետափ գյուղի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Գետափ գյուղի բնակչին դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ Քննությամբ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչը 2021թ. փետրվարի 22-ին սխալմամբ զանգահարել…
Կրակոցներ Դիլիջանում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 19-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 6 բնակիչ, ովքեր մեկ օրով հանգստանալու նպատակով գնացել էին Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գործող հյուրատուն, բակի տաղավարում խնջույք են կազմակերպել: Նույն օրը` երեկոյան, նույն…
Գորիսի քաղաքապետի նկատմամբ առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է։ Նա ասաց, որ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին (զանգվածային անկարգություններ) մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է, իսկ ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկել) էլ մեղադրանք չեն առաջադրել. «Կանչել էին, որպեսզի հոդվածներից մեկով քրեական հետապնդում չիրականացնեին, մյուսը վերացնեին»։ Առուշանյանը…
Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի գործադրմամբ 9.986.000 դրամ է հափշտակել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը…
Դանակահարության գործի նախաքննությունը ավարտվել է. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դեռևս 2015թ. Այգեշատ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննության տվյալներով՝ Աղավնատուն գյուղի բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, Այգեշատ գյուղի բնակչին ծաղրի է ենթարկել, ինչի շուրջ սկսված վիճաբանության և փոխադարձ քաշքշուկի ժամանակ Աղավնատուն գյուղի բնակիչն իր մոտ…
Սյունիքի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ Վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ: NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում…









