քոաֆ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ նոյեմբերի 13-ին ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ավարտական միջոցառմանը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Թրեյսին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին եռամյա փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված «Անգլախոս գյուղական դպրոցներ» պիլոտային նախաձեռնության տարածմանը։ «Նախաձեռնության նպատակն անգլերենի ուսուցումը Հայաստանի Լոռու մարզի 22 գյուղական համայնքների…
Հուլիսի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 18-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Նախարարի պաշտոնակատարը…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՔՈԱՖ (Children of Armenia Fund) հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետագա համագործակցության ուղիներին: Քննարկվել է Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի արտագնա ծրագիրը Հայաստանում զարգացնելու հեռանկարները: Նախկինում համալսարանի ուսանողները դասախոսների ղեկավարությամբ Լոռու մարզի գյուղերում՝ ՔՈԱՖ-ի միջոցներով նորոգված կլինիկաներում ապահովել են պատշաճ ատամնաբուժական խնամք: Խոսելով այլ թեմաներից` հիմնադրամի ներկայացուցիչները…
Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն։ Նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։ «Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ…