Քուրդիստանի բանվորական կուսակցություն
Թուրքիայի ՊՆ-ն հայտնում է Իրաքի հյուսիսում 5 քուրդ զինյալ սպանելու մասին
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող «Մագիլ-Վագր» օպերացիան դեռևս շարունակվում է։ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Իրաքի հյուսիսում ևս 5 քուրդ զինյալ սպանելու մասին։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացվել են նաև սարերում քրդերի դիրքեր, ապաստարաններ, կենցաղային պարագաներ։ Ռազմական օպերացիայի շրջանակներում սպանված զինյալների թիվը հասել է 107-ի։
Թուրքիան ԵՄ-ին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
Թուրքիան խստորեն դատապարտել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) «Եվրամիությունը, Թուրքիան, Մերձավոր արևելքն ու քրդերը» խորագրով 16-րդ գիտաժողովի անցկացումը: Պատճառն այն է, որ ըստ թուրքական կողմի՝ գիտաժողովին մասնակցել են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության-ՔԲԿ) կամ YPG-ի (Սիրիայի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր-ԺՊՈւ» բարձրաստիճան անդամներ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է.…
Կարո Փայլանը հացադուլ անող քուրդ պատգամավորին աջակցող գրառում է արել
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել 100 օրից ավել հացադուլ անող քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենի մասին։ Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։ Հացադուլի մի մասը Գյուվենն անցկացրել է բանտում,…
ՄԻԵԴ-ի հերթական դատավճիռը Թուրքիայի դեմ
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Շանլըուրֆա (Ուրֆա-Եդեսիա) քաղաքից պատգամավոր ընտրված Օսման Բայդեմիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է դատն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։ 2006 թ.-ին քիմիական զենքի կիրառման արդյունքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 14 գրոհայինների մահվան կապակցությամբ Բայդեմիրը հանդես էր եկել ելույթով։ Ըստ Թուրքիայի պատկան մարմինների՝ «Բայդեմիրը այդ ելույթով խրախուսել է…