քրեականացում

  • Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հանրապետությունում կքրեականացվի վարորդական իրավունք չունեցողի կողմից անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը։ «Արցախի խորհրդարանում շրջանառվող օրենքի նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ վարորդական իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի ստուգումից հրաժարվելու դեպքում, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման որոշ հետևանքներ կարող են հանգեցնել՝…

    Արցախում քրեականացվում է առանց վարորդական իրավունքի անսթափ վարելը
  • Այսօր ուժի մեջ է մտնում բռնության կոչերը քրեականացնող օրենքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Հույս ունեմ, որ այս օրենքը շուտով կդառնա կանխարգելող նշանակություն ունեցող գործիք, և ոչ պատժիչ։ Լինենք ավելի հանդուրժող միմյանց և այլոց նկատմամբ։ Բռնության արդարացումը և քարոզը այսուհետ բերելու է ոչ…

    Բռնության կոչերը քրեականացնող օրենքն այսօր մտնում է ուժի մեջ․ Սարգիս Խանդանյան
  • ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հոկտեմբերի 24-ի նիստում նախագծին կողմ քվեարկեց 119 պատգամավոր: Օրինագծով սահմանվում է, որ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու…

    ԱԺ-ն միաձայն ընդունել է նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեականացնող օրինագիծը
  • Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը։ ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների բաշխմամբ։ Այս փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Ըստ նախագծի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ…

    Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծն ընդունվեց
  • Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ այն պահպանելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման…

    «Օրենքով գող» լինելը և «օրենքով գողերին» դիմելը քրեականացվում է
  • 2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը՝ տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել…

    Առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը
  • «Հայկական ժամամանակ»-ն օրերս անդրադարձել էր «Change.org» կայքում տեղադրված ստորագրահավաքին: Այս պահի դրությամբ պահանջի տակ ստորագրել է 1480 քաղաքացի: Հիշեցնենք, որ վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարներից հետո վերոնշյալ կայքում սկսած ստորագրահավաքով քաղաքացիները պահանջում են քրեականացնել հանդիպակաց գծով վարելը: Նրանք դիմում են ՀՀ Ազգային ժողովին՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու պահանջով: Պահանջին կից տեղադրված ստորագրահավաքում կազմակերպողիչները,…

    Մոտ 1500 քաղաքացի ստորագրել է հանդիպակաց գծով վարելը քրեականացնելու պահանջը
  • Բրազիլիայում հոմոֆոբիան և տրանսֆոբիան կարող են հանցագործություն համարվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: 11 դատարաններից 4-ը վճռել է, որ ԼԳԲՏ դեմ հակաօրինական գործողությունները պետք է քրեականացվեն: 2011 թվականին Բրազիլիայի Գերագույն դատարանը պաշտոնապես ճանաչել էր միասեռական ամուսնությունները, իսկ 2015-ին ԼԳԲՏ զույգերին թույլատրել որդեգրումը: Սակայն ացնած տարի, երբ նախագահ ընտրեց Ժայիր Բոլսոնարուն, որն իրեն «հպարտ հոմոֆոբ» է…

    Հոմոֆոբիան և տրանսֆոբիան Բրազիլիայում կարող են հանցագործություն համարվել
  • ՀՀ ԱԳՆ-ն հույս ունի, որ Բելգիայի խորհրդարանը կճշտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։ Հարց է հնչել Բելգիայի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրենքի ընդունման վերաբերյալ, որում, սակայն, Հայոց ցեղասպանությունն անտեսվել է։ «Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքի կողքին…

    ԱԳՆ-ն հույս ունի, որ Բելգիան կճշտի դիրքորոշումը Ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում
  • Եվրոպայի խորհրդի խոսքի ազատության 2018 թվականի զեկույցում Վենետիկի հանձնաժողովը Հայաստանին առաջարկում է փոփոխության ենթարկել ատելության խոսքի վերաբերյալ օրենսդրության անորոշ դրույթները և քրեականացնել խտրականության ու կրոնական հալածանքի կոչերը։ Նշվում է, որ անհրաժեշտ է տարբերակում մտցնել ատելության խոսքի և պարզապես վիրավորական արտահայտության միջև։

    Վենետիկի հանձնաժողովը Հայաստանին առաջարկել է քրեականացնել խտրականության կոչերը