քրեական գործ դատախազություն
Ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով․ հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել․ «ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության արժանացած՝ «Hetq.am» կայքում 16.09.2019թ. հրապարակված «Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ, ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով» վերտառությամբ հոդվածն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու նպատակով։ Մարզի դատախազության տված հանձնարարությամբ հրապարակման հիման վրա…
Միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահման դեպքով քրգործ է հարուցվել
Պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից /այսուհետ՝ Նախարարություն/ գլխավոր դատախազություն ուղարկված՝ Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախարարության և ՍՊ…