քրեական հետախույզներ
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 16-ամյա Դավիթ Վ.-ն, որը 2018թ. հուլիսի 20-ից ՌԴ Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի (Ավտոմեքենա փախցնելը) մեղադրանքով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 36-ամյա Լուսինե Հ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մասի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 21.45-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան…
Փետրվարի 19-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի 16-րդ թաղամասից բերման է ենթարկվել 47-ամյա Արտյոմ Հ.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Փետրվարի 19-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասից բերման է ենթարկվել 31-ամյա Հայկ Ս.-ն, որը 2018թ. հունվարի 10-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքիի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին…