քրեակատարողական
Հանձնուքների ընդունման ժամկետները քրեակատարողական հիմնարկներում
Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների ընդունման ժամկետները երկարաձգվել են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։
Սուրեն Պապիկյանն այցելել է Նուբարաշեն ՔԿՀ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Մեկ տարի առաջ սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան պատերազմը․ Արմեն Սարգսյան 231 զինծառայողի գտնվելու վայր դեռևս անհայտ է մնում․ ՔԿ-ն տվյալներ է…
ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների շահագործումը բացառելու միջոցներ են ձեռնարկվում
Հուլիսի 16-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ: «ՀՀ դատախազությունում…
Հրդեհ «Կոշ» ՔԿՀ-ում
Մարտի 5-ին, ժամը 07:30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։30-ին։
Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը
Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ս. Մ.-ն, հայտնում են ՀՔԾ պաշտոնական կայքից։ Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի…
Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել։ Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը…
Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը․ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն եմ համարում։ Այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, կազմվող փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների և ուսման վերաբերյալ։ Ընդ որում, լուսանկարելու, մատնահետքեր…
Արգելված իրեր և առարկաներ քրեակատարողական հիմնարկներում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումները։ Այդ նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 11:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և…








