քրեորեն պատժելի
Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք է համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նպատակը անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային…
Ավստրալիայում բռնության տեսարաններ տարածելը քրեորեն կպատժվի
Ավստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը բանտարկություն է նախատեսում այն մեդիաընկերությունների ղեկավարների համար, որոնք իրենց պատկանող սոցիալական ցանցերից օպերատիվորեն չեն հեռացնի բռնության տեսարաններ բովանդակող նյութերը: Օրենքն ուժի մեջ է մտել խորհրդարանի կողմից ընդունվելուց անմիջապես հետո: Այժմ ընկերությունները պետք է անհապաղ հեռացնեն սոցիալական ցանցերում զետեղված բոլոր այն տեսագրություններն ու լուսանկարները, որոնցում պատկերված են սպանությունների, խոշտանգումների կամ…


