Քրիստիան Տեր-Ստեփանյան
Հուլիսի 2-ին կայացավ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոյի (Louise Mushikiwabo) նախագահությամբ։ Նիստի ընթացքում ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաև ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ…
Հունիսի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամները, խմբի նախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի գլխավորությամբ, հանդիպեցին ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հետ։ Ողջունելով հյուրերին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանդիպումը կազմակերպելու համար և նշեց, որ հաճույքով է ընդունում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին՝ միաժամանակ վստահություն հայտնելով,…
Ապրիլի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։ Ժողովի սկզբում ՀՀ ներկայացուցիչը Խմբի անունից Ֆրանսիայի պատվիրակությանը հայտնեց այն հսկայական տխրության մասին, որը համակել է բոլորին՝ Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետալի հրդեհի պատճառով և Ֆրանկոֆոն խմբի համերաշխությունն արտահայտեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին։…
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից. նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նախագահ Արմեն Սարգսյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել Քրիստիան Տեր-Ստեփանյանին Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի…