Քրիստինա Ագիլերա
Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երեւանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին ասվում է «ՀԱՅԱ» փառատոնի ինստագրամյան էջում։ ««ՀԱՅԱ» փառատոնը և երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի մենահամերգը Երևանում։ Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են»,-նշված է հաղորդագրության մեջ։
«ՀԱՅԱ» փառատոնն այսօր հրապարակել է Քրիստինա Ագիլերայի երեւանյան համերգի տոմսերի գները։ Առաջիկա օրերի ընթացքում տոմսերի ձեռքբերման դեպքում կգործեն հատուկ զեղչեր՝ մարզադաշտի տարբեր գոտիների համար։ Այսպիսով՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Բրոնզե գոտու տոմսերը կարժենան 15 000, Արծաթե գոտունը՝ 30 000, իսկ Ոսկե գոտունը՝ 100 հազար ՀՀ դրամ։ Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 10-ը՝ դրանք կարող եք…
Աշխարհահռչակ փոփ-աստղ,«Գրեմմի» վեցակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին համերգային ծրագրով հանդես կգա Երևանի «Հրազդան մարզադաշտում»։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայա» փառատոնը։ «Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ն, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ն և այլք: Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ…
Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան կնշի իր դեբյուտային ալբոմի թողարկման 20-ամյակը և այն կվերաթողարկի սահմանափակ երեք տարբերակով: Նա այդ մասին հայտնել է իր երկրպագուներին Twitter-ում: Հայտնի է, որ օգոստոսի 23-ին հասանելի կլինի ալբոմի բնօրինակի թվային տարբերակը, որը կներառի նաև երգերի հազվագյուտ տարբերակներ, ռեմիքսներ և նույնիսկ ակապելա: Բացի այդ, այն հասանելի կլինի նաև սկավառակի, ձայներիզի և վինիլային…