օգնության տրամադրման մասին օրինագիծը
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը
Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին օրինագիծը, որը ամերիկյան Սենատը հաստատել էր նախօրեին։ «Առաջիկա ժամերին մենք կսկսենք սպառազինության առաքումը Ուկրաինա։ Խոսքը ՀՕՊ համակարգերի համար նախատեսված զինամթերքի, հրետանային միջոցների, հրթիռների և զրահատեխնիկայի մասին է», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

