օլիմիական չեմպիոն
Գյումրիում թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը
Գյումրիում հունվարի 12-ին թալանել են օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Անհայտ անձը կամ անձինք թալանել են Գյումրի քաղաքի N 18 դպրոցը՝ տանելով ջեռուցման ռադիատորները: Նշված դպրոցի տնօրենը ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը:

