օլիմպիական հավաքական
Վարչապետը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին
Օգոստոսի 16-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հյուրընկալել է Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին: «Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար…
«Կաշվե ձեռնոց» մրցաշարի արդյունքներով կկազմավորվի բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը
2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու, Խաղերին նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է ՀԱՕԿ-ի կազմից, ծրագրել է 2019 թվականի դեկտեմբերի 12-22-ը Երևանում կազմակերպել «Կաշվե ձեռնոց» անվանմամբ մրցաշար: Մրցաշարի արդյունքներով կընտրվեն լավագույն մարզիկները և կկազմավորվի հավաքական…