Օլիմպիական մրցաշար
Կարեն Խաչանովը թենիսի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակչում է
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաչանովը առաջիկա խաղին կհանդիպի Դանիիլ Մեդվեդև-Պաբլո Կարենյո-Բուստա զույգի հաղթողի հետ: Խաչանովը հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ուգո Համբերտին: 2 ժամ 34 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 7: 6, 4: 6, 6: 3 հաշվով:
ԱՄՆ բասկետբոլի հավաքականը ջախջախեց Իրանի ընտրանուն․ Տոկիո-2020
Այսօր Տոկիոյում կայացան բասկետբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի երկու հանդիպումներ: Մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականը ջախջախել է Իրանի ընտրանուն (120: 66): Դեմիան Լիլարդը այդ խաղում կատարել է 7 երեք միավորանոց արդյունավետ նետում: A խմբի մյուս խաղում կհանդիպեն Ֆրանսիան և Չեխիան: B խմբում Գերմանիան հաղթել է Նիգերիային (99:92), իսկ Իտալիան հանդիպելու է Ավստրալիայի հետ:
Հայ բռնցքամարտիկը օլիմպիական մրցաշարի մեկնարկը հաղթանակով է տվել
Մարտի 14-ին Լոնդոնում մեկնարակած բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարի մեկնարկը հաղթական է դարձել Արթուր Բազեյանի համար: 57 քաշային կարգում ռինգ դուրս եկած մարզիկը հաղթել է ազգությամբ լեհ՝ Յոզվիկ Մացեյին: Բազեյանը մրցավարների կողմից միաձայն հաղթանակի է արժանացել, քանի որ ունեցել է բացահայտ առավելություն մրցակցի նկատմամբ: Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 15-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ…