օկուպացիոն բանակի օդանավակայանի պայթյուն
Հսկայական խցանումներ․ ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար լքում են Ղրիմը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար լքում են Ղրիմը՝ Նովոֆեդորովկայում Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն բանակի օդանավակայանի պայթյունի պատճառով։ Հսկայական խցանում է գոյացել օկուպացված Ղրիմից դեպի Ռուսաստանի Դաշնություն տանող ճանապարհին։ Ռուսները չեն սպասել տարհանման ու նոր պայթյունների։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտարարել է, որ պայթյունները, «նախնական տվյալներով, տեղի են ունեցել հանգստյան գոտուց հեռու, զբոսաշրջիկների շրջանում զոհեր և վիրավորներ չկան»։

