Օմանի ԱԳՆ
Դեսպան Փոլադյանը Օմանի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-օմանյան հարաբերությունների զարգացման ներկա փուլն ու հեռանկարները
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ մայիսի 8-ին Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդիին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Ալբուսաիդին նշել է, որ Օմանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Նախարարը կարևորել է Հայաստանի դերակատարությունը Հարավային Կովկասում։ Առանձնազրույցի ընթացքում դեսպան Հր. Փոլադյանը ներկայացրել է հայ-օմանյան…

