օպտիկական աստղադիտակ
Ինժեներներն ու շինարարները սկսել են կառուցել E-ELT օպտիկական աստղադիտակի 2800-տոննայանոց գմբեթները: Շինարարությունն ավարտելուց հետո հաջորդ տասնամյակի կեսերին E-ELT-ը կդառնա աշխարհում ամենախոշոր օպտիկական աստղադիտարանը: Այդ մասին հայտնել է Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) մամուլի ծառայությունը: SO-ի հաղորդմամբ՝ արդեն այս շաբաթ պաշտոնապես մեկնարկել է շինության գմբեթի շինարարությունը, որտեղ կտեղակայվի E-ELT (European Extremely Large Telescope – «Եվրոպական գերխոշոր աստղադիտակ»)…
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել է հանրահայտ Թեյդե աստղադիտարան։ Նախագահը ծանոթացել է աշխարհի ամենամեծ՝ Լա Պալմայի Gran Telescopio Canarias օպտիկական աստղադիտակը և աշխարհի 3-րդ ամենամեծ՝ GREGOR արևային աստղադիտակն ունեցող աստղադիտարանի աշխատանքներին և իրականացվող ուսումնասիրություններին։ Նախատեսվում է, որ շուտով կսկսվի նոր աստղադիտակի կառուցումը, որի տրամագիծը կլինի շուրջ 50 մետր։…