ֆադեյ չարչօղլյան
Հուլիսի 23-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարար Խարիս Թեոխարիսի (Harry Theoharis) հետ: Զրուցակիցները կարևորեցին հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա, ինչն ամուր հիմք է ոլորտային, մասնավորապես՝ զբոսաշրջության բնագավառում, երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Քննարկվեցին երկու երկրների միջև փորձի փոխանակման,…
Մայիսի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ընդունեց Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիին (Eleni Stamataki): Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը՝ որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլենի Ստամատակին, իր հերթին անդրադարձավ…