Ֆարհան Հաք
ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հարցերը լուծել երկխոսության միջոցով
Միավորված ազգերի կազմակերպությունից կոչ են հղել՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական փոխներկայացուցիչ Ֆարհան Հաքը ներկայացրել է ՄԱԿ-ի կոչը։ «Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել զսպվածության, լարվածության աճ առաջացնող գործողություններից խուսափելու, և ծագած հարցերը լուծել երկխոսության միջոցով», – ասել է Հաքը։

