Ֆերնանդո Մորիենտես
Նավասը Ռեալի լեգենդն է․ Մորիենտես
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորիենտեսը խոսել է ակումբի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասի մասին։ «Կեյլոր Նավասը Մադրիդի «Ռեալի» լեգենդն է: Նա մեծ նվաճումների է հասել թիմում և օգնել է «Ռեալին» տիտղոսներ նվաճել: Անկասկած, Նավասի անունը պետք է դասվի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստների շարքին», – Մորիենտեսի խոսքերը հաղորդում է ESPN-ն:
Մորիենտեսի սարկաստիկ պատասխանը ՝ Մեսսի թե՞ Ռոնալդու հարցին
Նախկինում հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, իսկ այժմ մարզիչ Ֆերնանդո Մորիենտեսը խելամտորեն շրջանցել է այն հարցը, թե ում կվերցներ իր թիմը՝ Կրիշտիանու Ռոնալդուին թե՞ Լիոնել Մեսսիին։ «Ես պատասխան հարց կտամ. ու՞մ եք ավելի շատ սիրում՝ մայրիկին, թե հայրիկին։ Հասկանում եք, որ ինձ ծանր ընտրության առաջ եք դնում: Այդ պատճառով ես կվերցնեի Ժոաու Ֆելիշին, որը 19 տարեկան է։…
Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլ Գոնսալեսին
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հանդիպումներն ու դիտարկումները Մադրիդում շարունակվում են։ Հերթական հանդիպումներից մեկում Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեցին մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային…



