Ֆիզիկական կուլտուրա
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի Facebook-ի էջից: Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին: Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնում է արդեն 20 տարի: https://www.facebook.com/asipc.am/photos/a.1198480063547428/2452639181464837/?type=3
Կառավարությունը զինվորական տարկետում տրամադրեց 35 մարզիկների
Հուլիսի 25-ին Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տրամադրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող թվով 35 մարզիկների: «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը: Միջազգային…
ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղեր
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերի» գարնանային փուլի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մրցանակային տեղեր նվաճած ուսանողներ և դասախոսներ:…