Ֆիզուլի

  • Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

    Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

    Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական…

  • Վարանդայի շրջանից ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

    Վարանդայի շրջանից ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

    Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Ինչպես տեղեկացնում է ԱԻՊԾ-ն, նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:

  • Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Ֆիզուլիում

    Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Ֆիզուլիում

    Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել…

  • Այսօր որոնումները շարունակվում են Ֆիզուլիի ուղղությամբ

    Այսօր որոնումները շարունակվում են Ֆիզուլիի ուղղությամբ

    Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ: Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել. 1542:…

  • Արցախի փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն

    Արցախի փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն

    Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։

  • Աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել․ ԱՒՊԾ

    Աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել․ ԱՒՊԾ

    Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ փրկարարներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

  • Շուշիում Կարենը 3 տեղից վիրավոր լինելով, օգնություն չստանալով հրամանատարից`ընկերոջ հետ ինքնասպան է եղել

    Շուշիում Կարենը 3 տեղից վիրավոր լինելով, օգնություն չստանալով հրամանատարից`ընկերոջ հետ ինքնասպան է եղել

    Ուժեղ, անվախ ու զինվորներին անչափ նվիրված սերժանտ Կարեն Միրզոյանը Շուշիում նոյեմբերի 7-ին, երեք տեղից վիրավորում ստանալուց հետո, ընկել էր հակառակորդի շրջափակման մեջ, սակայն հրամանատարից օգնություն չստանալուց հետո, ընկերոջ՝ Նարեկի հետ ինքնասպան է եղել, որ գերի չընկնի։ Կարեն Միրզոյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում:     «Կարենի սիրելի զբաղմունքը սպորտով զբաղվելն…

  • Վարանդայից հայտնաբերվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

    Վարանդայից հայտնաբերվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

    Արցախի ՆԳՆ ԱԻՊծ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4104246856276425?__cft__%5B0%5D=AZXFQayTpt8Y5bUVCiIWGR0Ar9JyvzEGrWn73xejllU4gQOKIKbQStvL1kAMN_Nz2FSGVJG3EqA36pCqQZ-zY28WUlFgfHN9hpOZgC-VRa6ZsROte7-_SCYFI0QVN5FW-__PG3kHOiUB0WbnrxvsY6oA&__tn__=%2CO%2CP-R

  • Որոնումները վերսկսվել են Ֆիզուլիի շրջանում

    Որոնումները վերսկսվել են Ֆիզուլիի շրջանում

    Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները։ Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4101406749893769?__cft__%5B0%5D=AZXsYeoJKrMghbKGZDVMhE6O7kkEQJNIjovF1cL-Egaw7k4FhurwLIrKHYLLicgvOtrrivWQcjTeYUssqsQNfGieM8-0jEL0R_4vrYVOzhX1tDyOWkVO7wQ2_HZsJyqyOx67rRgkdG_6MzP6h5ahT5rD&__tn__=%2CO%2CP-R

  • Ֆիզուլիում 3 ադրբեջանցի պայթել է ականի վրա

    Ֆիզուլիում 3 ադրբեջանցի պայթել է ականի վրա

    Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում` Վարանդայում (Ֆիզուլի), 3 բնակիչ պայթել է ականի վրա։ Նրանցից մեկը զոհվել է, մյուսները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

  • Հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

    Հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

    Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Փետրվարի մեկին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում…

  • Հայտնեցին, որ ինձ ուզում են խփել․ Հովհաննիսյան

    Հայտնեցին, որ ինձ ուզում են խփել․ Հովհաննիսյան

    ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պարզաբանեց, թե ինչու է Ստեփանակերտում գտնվելով ասել, որ Հադրութում է։ Հովհաննիսյանը ասաց, որ պարզ է՝ Հադրութում և Ֆիզուլիում իր հեռախոսն անջատած է եղել, ու հասնելով Ստեփանակերտ՝ տվել է Հադրութի տեղեկատվությունը՝ 20 րոպե հետո։ Նա նաև հայտնեց, որ անձամբ իր վրա որդ կար կազմակերպած։ Ըստ Հովհաննիսյանի՝…

  • Հունվարի 31-ի դրությամբ՝ ընդհանուր հայտնաբերվել է 1345 աճյուն․ ԱԻՊԾ

    Հունվարի 31-ի դրությամբ՝ ընդհանուր հայտնաբերվել է 1345 աճյուն․ ԱԻՊԾ

    Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Որոնողական աշխատանքների արդյունքում, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը՝ հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4077958408905270?__cft__%5B0%5D=AZWjU5N1-W3ECz-DP89d-MmGn3LFsHZv9lkYmbPFEQN1I8NV46Na_Qlx1U_al-S_SMJjQUzvpfyBKxhxLfHvMS-D6bkpSa17fgWJfVpf-eF3AGs8F2uNu98j2AAEzpkM_4LdpBD1he3eNqCkN8yiRGrf&__tn__=%2CO%2CP-R

  • Հայկական կողմին է փոխանցվել ևս 30 զինծառայողի աճյուն․ նրանց մարմիններն անճանաչելի են

    Հայկական կողմին է փոխանցվել ևս 30 զինծառայողի աճյուն․ նրանց մարմիններն անճանաչելի են

    Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու…

  • Որոնողափրկարարական ջոկատին այսօր թույլ չեն տվել մեկնել Ֆիզուլի

    Որոնողափրկարարական ջոկատին այսօր թույլ չեն տվել մեկնել Ֆիզուլի

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Ֆիզուլի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Որոնողափրկրարական խումբը, նախօրոք պայմանավորվածության համաձայն, այսօր մեկնել էր Ֆիզուլի, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տվել այնտեղ որոնողական…