Ֆիլիպե Կոուտինյու
Բարսելոնան Կոուտինյուին կվաճառի եթե․․․
«Բարսելոնան» բաց չի թողնի Ֆիլիպե Կոուտինյուին 100 մլն ֆունտից քիչ գումարի դիմաց: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Կոուտինյուի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», սակայն այդ տեղափոխությունը հնարավոր կլինի, եթե նրանց վրա դրված տրանսֆերային արգելքը հանվի: Հաղորդվում էր նաև, որ կատալոնական ակումբը մտադիր է ստանալ հարձակվող Անտուան Գրիզմանին` նրա համար առաջարկելով Կոուտինյուին: Այս մասին…
Նեյմարը ցանկանում է որ Կոուտինյուն տեղափոխվի ՊՍԺ
Ֆիլիպե Կոուտինյուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը, հայտնում է Sport.es-ը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ը և «Մանչեսթեր Յունայթեդը»: Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել հավաքականում իր թիմակցին: «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Կոուտինյուի ծառայություններով` նրան չհամարելով առաջնային նպատակ: Հիշեցնենք, որ Կոուտինյուն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ձմռանը:
Բարսելոնան Կոուտինյուին կարող է 100 մլն եվրոյի դիմաց վաճառել
«Բարսելոնան» կարող է բաժանվել Ֆիլիպե Կոուտինյուից: Այս մասին հայտնում է Marca-ն: «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին՝ նրա համար ցանկանալով ստանալ 100 մլն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Կոուտինյուի համար 115 մլն եվրո առաջարկել: Կոուտինյուի պայմանագիրն «Բարսելոնաի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը:




