ֆոիտբոլ
Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ռուսաստանի հավաքականին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը առաջին տուրում արտագնա խաղում 0:6 հաշվով պարտվել է Ռուսաստանի հավաքականին։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը անցկացնելու է հաջորդ հանդիումը փետրվարի 3-ին՝ Երևանում ընդունելով Ֆրանսիայի ընտրանուն:
Ցանկանում եմ նորանոր տիտղոսներ նվաճել․ Ռոնալդու
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչ սպասելիքներ ունի 2019/20 մրցաշրջանից: «Ես միշտ պատրաստ եմ: Սպասում եմ նոր մրցաշրջանին, որ այն հիանալի սկսեմ: Դա մշտապես իմ նպատակն է եղել: Ցանկանում եմ առավելագույնը ցուցադրել և նորանոր տիտղոսներ նվաճել: Ուրախ եմ, որ այս պահին Մադեյրայում եմ: Ուզում եմ մի լավ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ»,- պորտուգալացու խոսքերն…


