Ֆումիո Կիսիդա
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի անդամները չորեքշաբթի վերընտրել են իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) նախագահ Ֆումիո Կիսիդային վարչապետի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Կիսիդայի թեկնածությանը կողմ է քվեարկել 465 պատգամավորներից 297-ը, իսկ Ճապոնիայի ընդդիմադիր Սահմանադրական դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 108 ձայն։ Վերին պալատում քվեարկության արդյունքներով Կիսիդան հավաքել է 141 ձայն՝ 242 հնարավորից, իսկ…
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ Ճապոնիայի նոր վարչապետ ընտրեց իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ Ֆումիո Կիսիդային։ Այս մասին հայտնում են տեղի լրատվականները։ Ավելի վաղ հենց Կիսիդայի անունն էր շրջանառվում, որպես նոր վարչապետի ամենահավանական թեկնածու։ Ընդհանուր, քվեարկությանը մասնակցել են 458 պատգամավորների, որոնցից 311-ը կողմ է քվեարկել Կիսիդայի թեկնածությանը։ Նշենք, որ Կիսիդան Ճապոնիայի 100-րդ վարչապետն է…
Ճապոնիայի նախկին արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան ընտրվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Այս մասին տեղեկանում ենք տեղական մամուլից։ Նշվում է, որ Կիսիդոն կլինի Ճապոնիայի հաջորդ վարչապետը։ Կուսակցության ներսում Կիսիդոյի մրցակիցը եղել է Տարո Կինոն, ով նախկինում կրկին բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ արտգործ նախարար, պաշտպանության նախարար և այլն։ Այժմ Կինոն պատասխանատու է երկրում…