ֆուտբել
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հայտնել է, թե որ ակումբներն են իրեն դուր գալիս ԱՊԼ-ում։ «Ես հաճույքով եմ դիտում «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները: Բայց եթե ես երկրպագու լինելու հնարավորություն ունենայի, ապա կցանկանայի այցելել «Լիվերպուլի» մարզադաշտ՝ Էնֆիլդ»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում ESPN-ը։ Մյուլերը մյունխենյան ակումբի սան է և իր ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է միայն գերմանական գրանդի կազմում։