ֆրանսիական բուհեր
Փարիզում բողոքի ցույցի են դուրս եկել ուսանողները
Փարիզում այսօր վերսկսվել են ուսանողների բողոքի ցույցերը, որոնք հանդես են գալիս ֆրանսիական բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների վարձի բարձրացման դեմ. հայտնում է РИА Новости-ն: Նրանք հավաքվել են Ժյուսիո հրապարակում և շարժվում են դեպի բարձրագույն կրթություն ստանալու հարցերով զբաղվող Campus France տեղեկատվության կենտրոն: Ցույցն անցնում է առանց միջադեպերի:

